«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքները հակասական են նաև այն պատճառով, որ առհասարակ թեման լավ լուսաբանված չէ մամուլում: Աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում ընտանեկան բռնության դեմ: 143 երկիր ընդունել է օրենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին, սակայն օրենքի նախագծի քննարկման շրջանակներում այդպես էլ պատշաճ ձևով չի ներկայացվում աշխարհում առկա իրավիճակը, այն երկրների փորձը, որոնք ընդունել են ...