Դեռ երկար կխոսվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների փայլուն մրցելույթների մասին, այն մասին, որ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել են աշխարհի չեմպիոն, Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմն էլ լավագույնն է ճանաչվել մեդալների հաշվարկով: