Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Առավոտյան չի մարզվել ու չի էլ շտապում միանալ մարզվողներին՝ ոչ սպորտային հագուստով է: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հյուրընկալվել է «Կյանքը սպորտի ռիթմով» ծրագրին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ հանգստյան օրերին Ղազախստանում մասնակցել են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին:
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար եւ սպորտի բարեկամ Էդգար Արամյանը որոշեց պարգեւատրել հայ մարզիկներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:
Օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է եւ ինքը կշարունակի համալրել չեմպիոնական հավաքածուն:
Փարիզում կայացած աշխարհի առաջնությունից հետո իր չեմպիոնի հաղթական վերադարձին սպասում էր ամբողջ Գյումրին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կիև-Երևան չվերթով այսօր Փարիզից ժամանեց Երևան:
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ չեմպիոն։
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն։
Օգոստոսի 11-ին կայացած «Բանանցի» մարզումից առաջ ֆուտբոլիստները և մարզիչները ողջունեցին մարզմանը ներկա պատվավոր հյուրին՝ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների ցուցակում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Լավագույնների շարքում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: