Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
«Կարծում եմ սա պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` իրեն նվիրված նամականիշի մարումից հետո: Այս մասին գրում է ՀԱՕկ լրատվության բաժինը:
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն երեկ «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում հանդիպեցին վիրավոր զինվորներին՝ միասին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Այս մասին հայտնումէ ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշեցին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչեւ աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արթուրը վաղը կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին.
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց 98 կգ քաշային կարգում։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։ Վերջինս հանդիպել է Սերժ Սարգսյանին իր մտադրությունների մասին պատմելու եւ «դաբրո» ստանալու համար։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին այսօր ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը:
Փետրվարի 24-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը առաջարկում է ԱԺ-ում վերին, 2-րդ պալատ ստեղծել, որտեղ կներկայացվեն պատգամավորներ՝ ոչ հայաստանաբնակ համայնքներից:
2016 թվականին հայկական սպորտի տարեգրությունում արձանագրվեցին մարզական նշանակալի իրադարձություններ:
2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ:
Հայաստանի մարզական լրագրողների ասոցիացիան ամփոփել է «Հայաստանի լավագույն մարզիկի» քվեարկության արդյունքները:
Դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։
Նոյեմբերի 16-ին լրացավ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակը: Հերոս զինծառայողի տարեդարձը նշելու, նրա մտերիմներին և հարազատներին երախտագիտություն արտահայտելու նպատակով «Եռաբլուր» պանթեոն է այցելել նաև հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: