Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուս Ռոման Վլասովը, ով մեկնարկային փուլում հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին:
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ դուրս եկած երեք հայորդիներից Արսեն Ջուլֆալակյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց իր գլխավոր հակառակորդ Ռոման Վլասովին և դուրս մնաց հետագա պայքարից: Միհրան Հարությունյանը հաղթանակներով առաջ շարժվեց և հասավ բրոնզե մեդալի համար պայքարին, սակայն պարտվեց:
Ամբողջ գիշեր Հայաստանի ըմբշամարտասեր հասարակությունը հետևում էր Լաս Վեգասում տեղի ունեցող հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրվա ընթացքին: Կատարվում էին գրառումներ ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում, հնչում էին տարբեր կարծիքներ: Սակայն փաստն այն է, որ մեր 3 շատ հզոր ըմբիշներից միայն 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանին հաջողեց պայքարել ոսկե մեդալի համար:
Լաս Վեգասում մեկնարկեցл է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինը գորգ դուրս եկավ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով պայքարը սկսեց 1/32 եզրափակչից:
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում այսօր երեկոյան կմեկնարկի Հայաստանի համար տարվա ամենասպասված մարզական միջոցառումը՝ ըմբշամարտի նախաօլիմպիական, վարկանիշային աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են 16 օլիմպիական ուղեգիր:
Սեպտեմբերի 5-10-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում տեղի կունենա 2015 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Ինչպես ՙԱնկախ՚-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Շիրակի մարզն այս առաջնությունում ներկայացված կլինի միայն հունահռոմեական ոճում: Ազատ ոճի ըմբշամարտում պայքարի համար շիրակցիները որևէ մարզիկի չեն ուղարկում Լաս Վեգաս:
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք ըմբշամարտի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես կգա 7 մարզիկով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է հրաժարվել մասնակցել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը քիչ առաջ հրապարակեց հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին մեկնող հայ մարզիկները կազմը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Ապրիլի 24-26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ ըմբշամարտի «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» միջազգային մրցաշարը: Հայաստանը, թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, ներկայացրին հունահռոմեական ոճի 9 ըմբիշներ` Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը, Վարշամ Բորանյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը ( 85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Ուրախալի է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային ...
Ապրիլի 24-ին Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում մեկնարկեց «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը: Հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին մասնակցում է 26 երկրի 300 ըմբիշ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման…FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած,ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը,թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց,մենք՝ըմբիշներս,ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝չնայած քաղաքական լարված դրությանը…
Մարտի 11-ին, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 2014 թ. աշխարհի չեմպիոն, 2012 թ. օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2009 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այցելել է Երևանի Ե. Չարենցի անվան N 67 հիմնական դպրոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: