«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Եվ պետք է ասել, որ Բաքվում Լավրովի հանդիպումների ու ելույթների մասին ընդհանուր տեղեկատվությունից տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ, քննարկման հիմնական թեման եղել է հենց ղարաբաղյան հարցը, որի առնչությամբ կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հայտարարությ ...