Երբ հայրենիքը պաշտպանության կարիք ունի, յուրաքանչյուր ոք` կին թե տղամարդ, երեխա, ծերունի, պետք է անի ինչ կարող է: Այս կարծիքին է արցախյան ազատամարտի մասնակից, բուժքույր Տաթևիկ Ավետիսյանը: «Հայրենիքը քո մեծ հայրական տունն է, որտեղ ամուր ես կանգնում հողի վրա: Որտեղից էլ քեզ քշեն՝ հայրենիքում քեզ համար մի անկյուն կգտնվի: Հայրենիքը պետք է կյանքի գնով պահել, առանց դրա ոչ ոք ես»,- ասում է նա: