Արցախի պաշտպանության բանակը երբեւէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել եւ, այսուհետ եւս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ մենկաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, որը հայկական կողմին մեղադրում է հոլիսի 4-ին խաղաղ բնակավայր արկակոծելու եւ քազաքացիական անձանց սպանելու մեջ: