Մայիսի 23-ին Կոտայքի մարզի
Բջնի համայնքում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ
պատերազմում զոհված մարտիկներին նվիրված հուշակոթող: Բջնիում կազմակերպված
հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ
վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը,
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԵԿՄ-ի, «Ղարաբաղյան պատերազմի
վետերաններեր» ՀԿ ներկայացուցիչներ,
բարձրաստիճան այլ հյուրեր: