Հայերեն   English   Русский  
Ինքնորոշման իրավունք
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր անդրադարձավ Աղդամի դեպքերին, որն Ադրբեջանի կողմից ներկայացվում է իբրև «Խոջալուի կոտորած»,հաղորդում է Թերթ.ամ-ը:Նա ընդգծեց, որ ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է, այսպես ասած, Խոջալուի, իսկ իրականում՝ Աղդամի իրադարձություններին: Արտակ Զաքարյանը ԱԺ ամբիոնից ...
Փարիզում ավարտվել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված "նորմանդական քառյակի" երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մակարդակով անցկացված հանդիպումը: Խորհրդակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության կողմից փետրվարի 16-ից սկսած Ուկրաինայի ներքին տեղահանվածների մասին տեղեկություններ են հրապարակվել: Գրում է Vesti.ru-ն:
Երբ հետադարձ հայացք ես գցում, մտածում ես, որ 1988 թվականին դժվար էր պատկերացնել, որ անկախ Ղարաբաղի Ազգային Ժողովը սեմինար կամ գիտաժողով կկազմակերպի` նվիրված Ղարաբաղի հետագա զարգացման քայլերի քննարկմանը: Դժվար էր այն ժամանակ պատկերացնել:
Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա:Այդ չիմացությունն էլ, ըստ նրա, հնարավորություն է տալիս որոշ մարդկանց խաբեբայության միջոցով միավորներ հավաքել ժողովրդի մոտ. «Մեկը վեր է կենում, ասում է՝ անկախություն տվեցի, երկրորդը՝ պատերազմ հաղթեցի, երրորդը` շարժում ...
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ցանկացած պետություն, որը չհարգի Մինսկում ձեռք բերված համաձայնագրերը, կընկնի պատժամիջոցների ներքո: Գրում է Gazeta.ru-ն:
Փետրվարի 19-ին Դոնեցկ է ժամանել ՄԱԿ-ի կողմից Դոնբասի բնակչությանը տրամադրված մարդասիրական օգնությունը: Այն Դոնբասի բնակչությանը 62 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել, որում ներառված են տաք հագուստներ, խմելու ջուր, ինչպես նաև դեղորայք:
ԵԱՀԿ-ի նախագահ Իվիցա Դաչիչը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական մասնակցություն ունեցող կազմակերպպության ներկայացուցիչների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Փետրվարի 20-ն առանձնահատուկ օր է մերօրյա հայության պատմության մեջ. ուղիղ 27 տարի առաջ` 1988-ի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու վերաբերյալ որոշում կայացրեց:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մովլուդ Չավուշօղլուն փետրվարի 25-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
60 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ քահանա Լազարյանը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր կարգադրել է աջակցություն ցուցաբերել Դեբալցևոյի բնակիչներին և հակամարտության գոտում այլ բնակեցված շրջաններին, որտեղ դժվարին մարդասիրական իրավիճակ է ստեղծվել: Գրում է Vesti.ru.-ն:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ինքը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել են Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հետ Դեբալցևոյում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ցանկանում է Եվրոպայում խաղաղության հաստատման համար համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն չի կարող ներել Մոսկվայի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ: Գրում է Novostink.ru-ն:
Փետրվարի 12-ին Մինսկում 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում Նորմանդական քառյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարներին հաջողվեց պայմանավորվել և Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու մասին պայմանագիր ստորագրել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: