Հայերեն   English   Русский  
Ինքնորոշման իրավունք
Ինքնահռչակ Դոնեցիկի Ազգային Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Պուրգինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի այցերը Կիև, այնուհետև Մոսկվա Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի ավարտի հույսեր են ներշնչում: Գրում է Russian.rt.com-ը:
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը, պատասխանելով Ուկրաինային զինամթերք մատակարարելու մասին լրագրողների կողմից հնչեցրած հարցերին, հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը չի կարող ռազմական մեթոդներով լուծվել: Գրում է Russian.rt.com-ը:
РИАНовости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին հինգշաբթի և ուրբաթ օրերին կայցելի Կիև և Մոսկվա:
«Բերձորի միջադեպը մեծ վնաս հասցրեց մեր իմիջին: Բանակցությունների ժամանակ մեր գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ մենք ազատությունը սիրող երկիր ենք և նման պետությունը չպետք է հանձնել բռնապետությանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետն հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, խորհրդային շրջանի քաղբանտարկյալԱզատ Արշակյանը:
РИА Новости լրատվական գործակալություն փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ Ուկրաինայի ճգնաժամը միայն խորանում է, իսկ Ռուսաստանը շարունակում է չհետևել միջազգային կանոններին: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր՝ փետրվարի 5-ին, տեղի կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը: Հանդիպումից հետո ակնկալվում է, որ նրանք մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է փետրվարի 6-ին Բրյուսելում հանդիպել իր եվրոպացի գործընկերների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ուկրաինայում ընթացող զինված հակամարտությունը “սկանդալ” է անվանել, քանի որ հակամարտության մասնակից կողմերը միևնույն կրոնի ներկայացուցիչներ են: Գրում է Novostink.ru.-ն:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդես է գալիս հետագայում երկրում ռուսական գազի սպառման ծավալները կրճատելու պահանջով: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնեցկի մարզի Տեկստիլչիկ վարչական շրջանում իրականացված հրետանային ռմբակոծության հետևանքով 11 ուսումնական հաստատություն է տուժել:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիայի իշխանությունները զինամթերք չեն մատակարարի Ուկրաինային:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպում է ունեցել ադրբեջանցի պատգամավորների հետ, ովքեր այցով գտնվել են Միացյալ Նահանգներում:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը չի պլանավորում Ուկրաինային մահացու զինամթերք տրամադրել:
Բելառուսի արտաքին գործերի գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ այսօր Մինսկում կկայանա Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված շփման խմբի հերթական հանդիպումը:
Այսօր Մինսկում կկայանա Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված շփման խմբի հերթական հանդիոպումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: