«Երբ հակատանկային ականի պայթյունից վիրավոր ընկա, աչքիս աղջկաս պատկերը երևաց: Այդ տարի նա առաջին դասարան պետք է գնար, շատ էի ուզում, որ դստերս ես առաջին անգամ դպրոց տանեմ, բայց չկարողացա: Սեպտեմբերի 17-ն էր, ես դեռ ռազմաճակատում էի՝ արդեն վիրավոր: Աչքերս փակեցի, բայց աղջկաս պատկերը մնաց հետս: Ու դա ինձ ուժ տվեց, որ պայքարեմ, դիմանամ, որպեսզի նրան իրականում էլ տեսնեմ»,- ասում է ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը՝ հիշելով արցախյան ազատամարտի տարիները: