Մյուրիշենը Մարտունու շրջանի` Մոնթե Մելքոնյանի անառիկ պահած գյուղերից է: Եթե Ղարաբաղի հյուսիս-արևելքում գտնվող այս վարչական շրջանը, մյուսների համեմատ, ամենահարթավայրայինն է համարվում, ապա պիտի խոստովանեմ, որ իմ արցախյան շրջագայության ընթացքում այնպիսի անտառոտ ու լեռնային գյուղ, ինչպիսին Մյուրիշենն էր, չտեսա: