«Շոտլանդիայի անկախության հանրաքվեն և դրան նախորդող գործընթացները շատ հետաքրքիր ձևով են անցնում: Սակայն գործնականում այն չի կերպ չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի ճանաչման հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը:
Արդեն 23-րդ անգամ հայությունը սեպտեմբերի 21-ին կտոնի ՀՀ անկախության տոնը. Անկախություն, որը ձեռք է բերվել մեծ զոհողությունների ու դժվարին պայքարի գնով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ:
Սեպտեմբերի 18–ին Շոտլանդիայում սպասվող անկախության հանրաքվեից
առաջ բրիտանական իշխանությունները վերջին ջանքերն են գործադրում շոտլանդացիներին անջատումից
հետ պահելու համար:
Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հրապարակային մեկնաբանություններ է արել սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի անախության հարցով հանրաքվեի կապակցությամբ, հաղորդում է ԲիԲիսին:
Բարսելոնայի փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ, պահանջելով անկախանալ Իսպանիայից: Նրանք բոլորը Կատալոնիա ավտոնոմիայի բնակիչներ են և չեն թաքցնում իրենց նախանձը Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեի նկատմամբ: Այսօր նրանց ազգային տոնն է, կատալոնացիները հիշում են թե ինչպես են կորցրել իրենց անկախությունը և իրար հարց են տալիս, թե ինչպես վերականգնեն այն: Մադրիդը ամեն ինչ անում է պահելու թագավորության ամբողջականությունը:
Այն խառնակ, լարված օրերին, երբ Ադրբեջանը Ռուսաստանից գնեց իր հերթական ավարը` 100 տանկը, պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը շտապեց հանրությանը հանգստացնել, թե այս տանկերն Արցախի լեռնային պայմաններում չեն արդարացնի:
Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի բնակչությունը
կմասնակցի անկախության հանրաքվեին որոշելու համար Միացյալ Թագավորության կազմից
դուրս գալու հարցը: Հանրաքվեի նախօրեին Լոնդոնը վերջին ջանքերն է գործադրում
քաղաքացիներին այդ որոշումից հետ պահելու համար: