Չորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակումներ են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել երեք արևելյան գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում հակամարտության համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել: