Թերևս չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ առնվազն վերջին տասնամյակում հանրությունն այնքան օրինագիծ չէր կարդացել ու քննարկել, որքան այս տարի։ 2019-ն աչքի ընկավ վիճահարույց օրինագծերի մեծաքանակությամբ։ Դրանց մի մասն ընդունվեցին Ազգային ժողովի կողմից, մի մասն իվերջո մերժվեցին, որոշ նախագծեր հեղինակներն իրենք հետ կանչեցին՝ տեղեկանալով հանրային բուռն արձագանքին, որոշ նախագծեր էլ սպասում են 2020-ին ԱԺ օրակարգում հայտնվելուն։
Կրկին չէի փորձի անդրադառնալ Հայաստանում տնտեսական զարգացման մասին «TIME» շաբաթաթերթին վերագրվող գնահատականին, եթե «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն իր պարզաբանմամբ առավել չբարդացներ առանց այն էլ խճճված կծիկը (https://infocheck.am/am/posts/245…):
Շարունակելով անցնող տարվա ամփոփումը, այսօր ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այն լրագրողներին, որոնց հետ տարվա ընթացքում առիթ եմ ունեցել աշխատելու։
Հիշում եմ, ԽՍՀՄ տարիներին, ինչպես էինք հպարտանում Տիգրան Պետրոսյանով, անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ուներ ԽՍՀՄ-ի նկատմամբ՝ լիներ կոմունիստ, անկուսակցական, այլախոհ, թե քրեական հեղինակություն։