Նոյեմբերի 21-ին Հայաստան այցելեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում՝ Երևան ժամանեց Բաքվից: Նրա այցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել, որ քննարկվելու են նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հարցեր: Բայց այս այցն էլ ավելի ուշագրավ է դառնում, քանի որ Լավրովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրման նախօրեին, բացի այդ, Բաքվում խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության ցանկալիության մասին: ...