Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր կազմակերպություններ, փորձագետներ, քաղաքագետներ, ընդ որում՝ թե՛ հայազգի, թե՛ օտարերկրացի, պնդում են, թե Արցախում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է: Վերջին նման հայտարարություններն արել է Հարավային Կովկասում և Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, դրա մասին նշվում է նաև Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Ուստի «Անկախը» զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ...