Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես դա սովորաբար լինում է, սկսեցին բազմատեսակ ասեկոսեներ շրջել, երբեմն՝ աներևակայելի, բայց միևնույնն է՝ նեգատիվ բնույթի: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ռազմական ...