ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը, որի ամբողջական տարբերակը ներկայացնում է Panorama.am-ն :-Կցանկանայինք խոսել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների մասին: Ո՞րն էր պատճառն՝ ըստ Ձեզ, և ունե՞ք արդյոք անհանգստություն այս հարցի վերաբերյալ:- Նախ պետք է ասեմ, որ այս օրերին ճակատում հարաբերական անդորր է տիրում: Օրինակ` երեկ չէ առաջին օրն ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը 74 անգամ են խախտել, հայկական կողմից պատասխանել ենք 12-ով: Այս գիշեր խախտել են ...