«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որ գործում է քսան տարուց ավելի, կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ կուսակցության ծրագրի մեջ հստակ գրված է, որ կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին և կողմ են համամասնական ընտրություններին:«Մենք անընդհատ պայքարել ենք դրա համար: Եվ հիմա, երբ ներկայացված է նախագիծ, մենք չենք կարող նախագծին դեմ լինել, կարող ենք նախագծի կետերը քննարկել, բայց ես անձամբ, և ԱԺՄ ...