Հայերեն   English   Русский  
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պատանի հանդիսատեսի թատրոնում օրերս տեղի ունեցավ «Մերսեդես» ներկայացման պրեմիերան:Իրական պատմության հիման վրա ստեղծված պիեսը ցեղասպանությունը վերապրած երկու քույրերի մասին է, որոնց ճակատագրերը հենց սկզբում բաժանվում են. Մերսեդեսը մնում է իրենց ծննդավայր Սալոնիկում, իսկ Զարուհին որոշում է տեղափոխվել հայրենիք: Հայաստանում հայրենադարձ կինը անցնում է մեր նորագույն պատմության մռայլ փուլերով. Ստալինյան ռեպրեսիաներ, պատերազմ, լճացում , Ղարաբաղյան պատերազմ և 90-ականների ճգնաժամը:Մի ամբողջ սերնդի կյանքը ներկայացնող ...
2015թ.-ի հուլիսի 4-ին Թատոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի 85 տարին կլրանար: Նրա վերջին կինը` Թամարա Հովհաննիսյանը, բացառիկ հարցազրույց է տվել «Россия 1» հեռուստաալիքին` պատմելով Մհեր Մկրչյանի մասին, թե ինչպես է նա վերապրել առաջին կնոջ` Դոնարա Մկրտչյանի ախտորոշումը, ինչպես է դարձել միայնակ հայր, բուժել որդուն շիզոֆրենիա հիվանդությունից և իր ծանր ընկճախտը:
«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ Վազգեն Մանուկյանի հետ:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն արդեն մեկ տարի է` ուսումնասիրություններ է կատարում Տավուշի մարզի 10 սահմանամերձ գյուղերում` բացահայտելու և բարձրաձայնելու այդ համայնքների բնակիչների անվտանգության խնդիրները: «Անկախը» զրուցել է ՔՀԻ նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ:
Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:- Որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, որը՞ կլիներ ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը:Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և հուշահամալիրից ի լուր աշխարհի հայտարարելը, որ մենք միավորում ...
Այս տարվա սկզբից աշխարհում Հայոց ցեղասպանության մասին օրեցօր ավելացող հրապարակումները, իրազեկումները, հայանպաստ քաղաքական հայտարարություններն ու բանաձևերը Թուրքիային հանգիստ չեն տալիս:
1966 թ. Երևանի պետական համալսարանի ուսանող Վազգեն Մանուկյանը տեղափոխվեց Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ` ուսումն այնտեղ շարունակելու:
«Անկախը»հարցազրույց է ունեցել Հայաստանում գտնվելու ընթացքում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի անվտանգությունն ապահոված մասնագետներից Սարգիս Բազինյանի հետ: Նա Անվտանգության հատուկ միջազգային ակադեմիայի փոխտնօրենն է, կրավ մագայի միջազգային էքսպերտ է, քիք-բոքսինգի և մուայ թայ բոքսինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:
Տարեսկզբին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ռուսաստանյան հերթական միջոցառման կազմակերպման աշխատանքներին մասնակցելու բերումով մեկնելու էինք Պերմի երկրամաս: Երբ այդ մասին հեռախոսով հայտնեցի Ախալքալաքի Ղադո գյուղ` հորս, նա հատուկ շեշտադրմամբ պատվիրեց ինձ. «Գնալուց անպայման կգտնեք ու կհանդիպեք ծնունդով Օլավերդից անվանի մի մարդու` բարերար Գրիգոր Տաշչյանին:
«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ներկա է գտնվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայկական ֆուտբոլի «ոսկե» տարիները եղել և դեռևս մնում են 70-80-ական թվականները: Հենց այդ տարիներին «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Այդ հաջողությունների մեջ մեծ էր թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դերը: Նրան հաջողվեց ստեղծել մի մարտունակ ու համերաշխ թիմ, հավատ ներշնչել ֆուտբոլիստներին սեփական ուժերի նկատմամբ, բարձրացնել խաղացողների պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է «Արարատի» կիսապաշտպանական գծին, ապա այն ուժեղագույնն էր երկրում: Այստեղ էր հանդես գալիս նաև անվանի ֆուտբոլիստ, ...
«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրների լուծմանն է ուղղված Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունը։
Գաղտնիք չէ, որ ժամանակակից սպորտում նվաճումների հասնելու համար ներդրումներ են հարկավոր: Միջազգային հարթակներում գրանցած բարձր սպորտային ցուցանիշներն ամրապնդում են երկրի հեղինակությունը:
«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սովորական տարեթիվ չէ եւ ոգեկոչման արարողություններին զուգահեռ պետք է հստակ լինի, թե որն է հայ ժողովրդի նպատակը, որն է թիրախն ու ինչի վրա պետք է շեշտը դնել: Այս մասին ընդգծում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Վեհափառը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարելիցին եւ դրանից հետո հայ ժողովրդի անելիքների իր տեսլականը, կարեւորում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը իրավական հիմքի վրա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: