Հայերեն   English   Русский  
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ծագումով թուրք գերմանացի ռեժիսրո Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ դստրերը, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում որոնել նրանց՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են Աքինն ու հայազգի Մարդիկ Մարտինը: Հունվարի 30-ին «Սպի»-ն ցուցադրվեց նաև Երևանում՝ փակ ցուցադրությամբ:ArmenianGenocide100.org-ը ...
Ես մաղթում եմ, որ մեր բանակն այնպիսի մարտական պատրաստականություն ունենա, որ չներքաշվի պատերազմի մեջ. Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀՇ առաջին նախագահ, ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Շախմատի ճանաչված մրցավար, Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, վարկանիշային հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի շախմատի միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Վարդապետյանը թևակոխեց 60-րդ ձմեռը:
Մետաղական գույներ, ստատիկ վիճակներ, մանեկեններ` կից մշտական ատրիբուտներով. Արմեն Գևորգյանի նկարչական ձեռագիրը յուրօրինակ ու միաժամանակ չափազանց գրավիչ է:
- Պարոն Մանուկյան, Գյումրիում տեղի ունեցածն այնքան անմարդկային ու անտրամաբանական էր, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում սպանության դրդապատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում գտնել և տարբեր, անգամ ծայրահեղ ենթադրություններ են անում: Ըստ Ձեզ, դա սովորական հանցագործությո՞ւն էր, թե կանխամտածված ու ծրագրված գործողություն: Եվ արդյոք կարելի՞ է այստեղ արտաքին հետք փնտրել:
2013 թ. Հայաստանի արտաքին պետական պարտքն արդեն 3 մլրդ 903,7 մլն դոլար էր: Միայն 2014 թ. ՀՀ-ն 16 նոր վարկ կամ վարկային համաձայնություն է ստացել` 706,9 մլն ԱՄՆ դոլար և 198,7 մլն եվրո ընդհանուր ծավալով:
«Անկախի» զրուցակիցը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է
Արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանն առավել ընթերցվող երիտասարդ գրողներից է: Նրա առաջին` «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուն արդեն լրիվ սպառվել է:
Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունն արդեն էլեկտրոնային սենսորային սարքավորումներ ունի և դրանց օգնությամբ հնարավոր է բարձր մակարդակով մարզումներ կազմակերպել ու մրցումներ անցկացնել:
Հարց. Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք` ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես` ղարաբաղյան հիմնախնդրի մասով:Էդվարդ Նալբանդյան. Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարևոր հանգրվան է` քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին, որում անդրադարձել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալուն, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետերի խնդրին, ինպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Ղարաբաղում խոցված հայկական ուղղաթիռին: Հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացրել է yerkir.am-ը:
Հարցազրույց գեղանկարիչ-գրաֆիկ, Նկարիչների միության անդամ Հասմիկ Ավետիսյանի հետ:
Ավարտվեցին Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունները: ՖԻՄԱ-ն 9-րդ անգամ անընդմեջ դարձավ տղամարդկանց առաջնության չեմպիոն: Երևանի «Նժդեհ» մարզուհիների թիմը եռամյա ընդմիջումից հետո կրկին հռչակվեց Հայաստանի ուժեղագույն: Ստուգատեսի, հայկական վոլեյբոլում տիրող վիճակի, հետագա ծրագրերի մասին զրուցեցինք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի դոցենտ Կարեն Սսմարյանի հետ:
Մարդու հետաքրքրասիրությունն ու ցուցամոլությունը կարող են նպաստել որոշ շահագրգիռ կողմերի գործնեությանը, իսկ օգնության գալիս են նորագույն տեխնոլոգիաներն ու մարդկային երևակայությունը: «Անկախի» հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահեցրեց, որ մեր մասին անձնական տվյալներն այնքան էլ ապահով ձեռքերում չեն:
hayzinvor.am-ը զրուցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ բանակի, զինվորական պատրաստվածության, պատերազմի ու խաղաղության մասին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: