Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
«Մորաքույրը Փարիզից», «Սելավի», «ԴոնԺուանավիա», «ՕպերացիաՆեմեսիս» ներկայացումներով ՆարեկԴուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: «Բավարիան» 5-րդ անգամ ուժեղագույն ճանաչվեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրացաշարում և այժմ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» ու իտալական «Միլանին», որոնց հաջողությունն ուղեկից է եղել 9 և 7 անգամ:
Մանրածախ առուվաճառքի պայմանագիրն առօրյա կյանքում առավել հաճախ հանդիպող ու կիրառվող պայմանագրերից մեկն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ հոդվածի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք: Այն իրենից ներկայացնում է հրապարակային պայմանագիր:
Ըստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև.
6000 հազար բնակիչ ունեցող Պռոշյան համայնքն առավել հայտնի դարձավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ օրը ցերեկով գյուղապետարանի մոտ սպանեցին ազատամարտիկ գյուղապետին: 40 օր անց պանթեոնի հուշակոթողին, որտեղ թաղված է գյուղի 7 ազատամարտիկ, այդ թվում նաև գյուղապետը, ստահակը թողեց իր արյունոտ`«ավարտվեց հանդեսը» ուղերձը:
Վերբենյանների ընտանիքից է: Հայրենիքը` Ասիա և Աֆրիկա: Աշխարհում այս գեղեցիկ բույսի ավելի քան երեք հարյուր տեսակ կա: Դրանց առանձնահատկություններն են տարբեր ձևերի տերևները և ծաղիկների գույները:
ՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:
Ջոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:
Գարնանը տեղացած հորդ անձրևները մի լուրջ խնդիր ջրի երես հանեցին Երևանի կառավարման բնագավառում. անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակումներ ու հեղեղներ եղան: Նույնիսկ որոշ դեպքերում փրկարարների միջամտության անհրաժեշտություն առաջացավ:
Հանրահայտ է, որ անտառները բնության «թոքերն» են, առանց որոնց բնության մեջ շատ գործառույթներ կխախտվեն: Այդուհանդերձ, չենք կարող համաձայնել, որ անտառներում հատումներ չկատարվեն, առավել ևս, որ դա նախատեսված է օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` սանիտարական հատումները կատարվում են անտառների վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով: ...
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում:
Անգելա ՄերկելՆախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում` եզրափակելով պատվավոր հնգյակը:Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը:Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում ...
Հունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին 16 հազար հայ բնակիչ հայտնվեց դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր, պատմությանը դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք Շուշին, և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի հին աշխարհամասի և աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին: Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՌաֆայելՄեհրաբյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: