Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Լիբիայի հակամարտության մի քանի կողմեր եզրափակիչ փաստաթուղթ են ստորագրել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ավարտին, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ամերիկայի կինոարվեստի ակադեմիան ընտրել է 2020 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգին:
Հռոմում այսուհետ արգելված է հուշանվերներ, ըմպելիքներ և ֆաստֆուդ վաճառել նշանավոր զբոսաշրջային տեսարժան վայրերում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Express թերթին:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան իր ուղերձում, որ հղել է ժողովրդին հանրապետության ղեկավարի լիազորությունները վայր դնելուց հետո, հայտարարել է, որ հետագայում էլ շարունակելու է ջանքեր գործադրել Աբխազիայի հասարակությունում խաղաղության հասնելուն և երկրի զարգացման համար, տեղեկացնում է Interfax-ը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ որևէ որոշակի ապացույցներ չի տեսել առ այն, որ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին մտադիր է հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով CBS News-ին:
4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ նահանգի Սիլիվրի քաղաքում:Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների»
Օմանի նոր սուլթանը երկրի նախկին ղեկավարի մահվանից հետո դարձել է Հայսամ բեն Թարեք ալ Սաիդը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստակայանին:
Աբխազիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ և ընդդիմադիր «Ամցխարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան այսօր հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են տարել գերագույն դատարանի որոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման և նոր ընտրություններ նշանակելու մասին: Նոր ընտրությունների օրը կհայտարարվի հունվարի 13-ին, հաղորդում է Interfax-ը:
Իրանի արտգործնախարարը Twitter-ում գրել է ավիավթարի պատճառի մասին և ցավակցություն հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:
40 օր բացակայությունից հետո զվարթ Հիսուսը տուն է վերադառնում՝ նշելու ծննդյան օրը: Հարազատները հավաքվում են՝ պատմելու որդուն նրա աստվածային ծագման մասին, երբ երեկույթին մասնակցելու է գալիս Հիսուսի բոյ ֆրենդը:
Ֆրանսիայի արհմիությունները և կառավարությունը վերականգնել են թոշակային բարեփոխման քննարկումները: Ինչպե՞ս ապահովել համակարգի երկարաժամկետ հավասարակշռությունը. սա է գլխավոր հարցերից մեկը, որի պատասխանը պետք է տան երկու կողմերը:
Պոպոկատեպտլը 3-կիլոմետրանոց մոխրի սյուն է երկինք նետել: Սա ամենաակտիվ հրաբուխն է Մեքսիկայում և ամենավտանգավորներից մեկը հարակից շրջանների հոծ բնակչության առումով: Խոսքը մոտ 25 մլն մարդու մասին է:
Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում:
Սպիտակ տանը քննադատել են այն բանաձևը, որն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի հետ պատերազմի դեմ, և հիշեցրել են, որ այն օրենքի ուժ չունի: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատ է, երեկ քվեարկեց Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու լիազորությունների սահմանափակման օգտին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: