Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապտակ է համարել հարվածը Իրաքում ԱՄՆ-ի հենակետերի վրա և ընդգծել է տարածաշրջանից ամերիկացիների իսպառ հեռանալու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Ուկրաինական Boeing 73 օդանավի կործանման հետևանքով զոհված ուղևորների անձնական իրերում գտնվել է իրանցի ուսանողի ձեռագիր գրառում: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով «Ուկրաինա 24» հեռուստակայանին:
Ամերիկայի հաջորդ քայլը կախված է նրանից, թե ինչ կորուստներ է ունեցել ամերիկյան ռազմաբազան: Այս մասին քիչ առաջ Անկախի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանի հարձակմանը Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա:
Ինչպես հաղորդել են Կրեմլում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի հետ այսօր Ստամբուլում բանակցություններ է վարելու Վլադիմիր Պուտինը, տեղեկացված չի եղել իր ռուսական գործընկերոջ՝ նախորդ օրը Դամասկոս այցելելու մտադրության մասին:
Իրանը հայտարարել է, որ «երկիր-երկիր» դասի տասնյակ հրթիռներ է արձակում Իրաքի Այն ալ-Ասադ ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:
Իրանում հետաձգել են ԱՄՆ զինվորականների ձեռքով սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և գեներալ-մայոր Հոսեյն Փուրջաֆարի հուղարկավորությունը թափորի հրմշտոցի պատճառով, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 50 մարդ: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Press TV-ին:
1. ՆԱՏՕ–ի արտահերթ նիստը` Իրանի և Իրաքի շուրջ հանգել է հետևյալ բանաձևի.
Իրանի Քերման քաղաքում ողբերգական միջադեպի ընթացքում մարդկանց մահվան հանգամանքները պարզվում են։
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ից Ղասեմ Սուլեյմանիի սպանության վրեժը լուծելու 13 սցենար ունի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Fars գործակալությանը:
Երկրաշարժը տեղեի է ունեցել այսօր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS):
Վերջապես անձկալի անձրևը տեղացել է Ավստրալիայի հրդեհներից տուժած մի շարք շրջաններում: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալկությունը՝ հղում անելով ABC News-ին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի քանի ամիս շարունակ համոզել է նախագահ Դոնալդ Թրամփին սպանել Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով The Washington Post թերթին:
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եկել է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայության վերջը: Համապատասխան հաղորդագրությունը Իրանի նախարարը զետեղել է իր թվիթերում՝ կցելով բազմահազար մարդկանց թափորի լուսանկարը, որոնք եկել են հրաժեշտ տալու գեներալ Ղասեմ Սուլեյմանիին:
Այս օրերին աշխարհն ուշադիր հետևում է զարգացումներին Մերձավոր Արելքում: Շատերն էլ փորձում են կանխատեսել, թե ինչպիսին է լինելու Իրանի պատասխանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: