Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքի օդանավակայանի ամերիկյան հրթիռակոծությունից։
Նոր մեկնարկած տարում աշխարհին բազմաթիվ իրադարձություններ ու զարգացումներ են սպասվում: Կարևորագույն զարգացումների մի մասը նախապես հայտնի է ու սպասված: Փորձենք մեկ տեղում հավաքել 2020-ի ամենասպասված միջազգային զարգացումները:
2020 թ. հունվարի 1-ից Նիդեռլանդներն այլևս «Հոլանդիա» չի կոչվի: Մինչ այս հենց այդ անվանում էր թագավորության պաշտոնական լոգոտիպում: Այժմ պետական հաստատությունները, դպրոցները, բուհերը, մասնավոր ընկերություններևը և ԶԼՄ-ները պետք է գործածեն միայն պաշտոնական անվանումը:
«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը կաջակցի սոցիալիստ Պեդրո Սանչեսին Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելու հարցում: Դրա համար կատալոնցի պատգամավորները հունվարի 4-ին խորհրդարանում կայանալիք քննարկումներից հետո ձեռնպահ կմնան Սանչեսի թեկնածության քվերակության ժամանակ:
Անբնական տաք ձմեռ է Նորվեգիայի արևմուտքում. Օնդալսնես քաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի առավոտյան եղել է 18,6 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ Սունդալսյորա քաղաքում հասել է 19 աստիճանի: Սա ֆիորդների երկրում ամենատաք հունվարյան օրն է ողջ պատմության ընթացքում:
Ժամեր առաջ ամերիկյան ռազմական ուղղաթիռներ հարվածեցին Բաղդադի օդանավակայանից հեռացող երկու ինքնաշարժների:
Արդեն ավելի քան 20 մարդ է զոհ դարձել Ջակարտայի և շրջակայքի ջրհեղեղին: Նոր տարվանից ի վեր արտասովոր ուժգնության մուսոնային անձրևները չեն դադարում Ինդոնեզիայի մայրաքաղաքում: Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել հեռանալ տներից:
Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի ամանորյա ուղերձին այս տարի սպասում էին առանձնակի ուշադրությամբ: Ելիսեյան պալատը նախապես ծանուցել էր, որ նախագահը խոսելու է ցավոտ հարցի՝ թոշակային բարեփոխման մասին, որը հանգեցրել է ողջ երկրում խռովությունների բռնկման:
Անցնող տարին՝ 2019 թվականը, անվերապահորեն կարելի համարել փողոցային ընդվզումների տարի, որոնք տարածվել են բոլոր մայրցամաքներում: Աշխարհը կարծես հայտնվել է հակակառավարական անվերջանալի շարժումների աքցանի մեջ, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են ավերածություններով, միլիոնավոր դոլարների կորուստներով և հարյուրավոր մարդկային զոհերով:
Նյու Յորքի մերձակայքում՝ սինագոգի մոտ, մի քանի մարդ է տուժել անհայտ անձի դանակով հարձակման հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է Politexpert-ը՝ հղում անելով Fox News-ին:
Արգենտինայի խորհրդարանականները, պայմանավորված երկրի ծանր ֆինանսա-տնտեսական իրավիճակով, որոշել են կես տարով սառեցնել իրենց աշխատավարձերն ու հավելավճարները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հայտարարել է պատգամավորների պալատի նախագահ Սերխիո Մասսան:
Մոնտենեգրոյի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Դավանանքի ու համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական դրության մասին» օրենքը ողջ երկրում ընթացող զանգվածային ցույցերի պայմաններում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սկուպշչինայի (խորհրդարանի) կայքին:
Ֆիլիպիններին պատուհասած «Ֆանֆոն» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 28 մարդու: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով ABS-CBN հեռուստակայանին:
Հարյուրավոր մարդիկ դեկտեմբերի 26-ին կրկին դուրս էին եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով թոշակային բարեփոխման դեմ, հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: