Շոկոլադ, գումարած բելգիական մոդելի շոկոլադագործություն, գումարած հայկական չրեր ու ընկույզ: Սրանց հավելենք նաև գեղեցիկ փաթեթավորում, ու ստացվում է հայկական «ամենահամեղ» բիզնեսներից մեկը` «Արկոլադը»: Արդեն իսկ անունն է հուշում, որ այն հայկական է` «Արկոլադը» «Արմենիա» և «շոկոլադ» բառերի համադրությունն է, որն արդեն շատ հարազատ է դարձել ոչ միայն «Արկոլադ» ստեղծողների համար, այլ բազմաթիվ մարդկանց, որոնք գնում, վայելում և սիրում են այդ քաղցրավենիքը: Բայց ընկերությունն ունի նաև «Մանկոլադ»` շոկոլադ, որը մանուկների ...