Հայերեն   English   Русский  
ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հաջողության պատմություն թե՛ վիրտուալ իրականությունում, թե՛ իրական կյանքում. երբ սիրում ես գործդ ու հավատում ուժերիդ:
Երբ արդեն ակնհայտ էր, որ աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, մասնավորապես` արևային էներգետիկայի ոլորտում, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում այս շուկայում թե՚ ներդրումային, թե՚ սպառողական ծավալներն էապես մեծանալու են, Հայկ Չոբանյանը որոշում կայացրեց բիզնես սկսել արևային էներգետիկայի ոլորտում: Տեխնոլոգիաները զարգանում էին երկրաչափական պրոգրեսիայով և արդեն պարզ էր` Հայաստանն աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկն է, որտեղ այս ոլորտը լուրջ հաջողություններ է ունենալու:
Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահը, միաժամանակ՝ «Նուռիկ» սոցիալական ձեռնարկության հիմնադիրը: Թեև բիզնեսի հիմնական մոտեցումը շահույթ ստանալն է, նա վստահ է՝ բիզնեսը պետք է լինի նաև պատասխանատու, և այդ պատասխանատու բիզնեսն իր հետ բերում է ինչպես սոցիալական պատասխանատվություն, այնպես էլ բիզնեսի մի տարատեսակ, որը կոչվում է սոցիալական բիզնես: Ահա՝ «Նուռիկ» կենտրոնն իր տեսակով սոցիալական բիզնես է:
Ուրախալի է, երբ տեսնում ես, որ տնտեսությունը, արտադրությունը, հատկապես գիտատար ու տեխնոլոգիական արտադրությունները ստեղծվում են նաև մարզերում: Ու հատկապես այնպիսի տարածքներում, որոնք, այսպես ասած, պետության առաջնահերթություններով սահմանազատված տարածքներից դուրս են:
Շատ հայեր կան, որ Հայաստանից գնում են, օրինակ, Ռուսաստան` խոպան, աշխատանք գտնելու, բիզնես անելու, սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներով: Հայեր էլ կան, այն էլ` սիրիահայ, որ Սիրիայից ոչ թե ուղիղ Հայաստան եկան, այլ սկզբում մեկնեցին Ռուսաստան, այնտեղից նոր միայն եկան հաստատվեցին այստեղ, բիզնես հիմնեցին ու հիմա էլ ապրում ու աշխատում են հայրենիքում: Այս դեպքում խոսքը սիրիահայ երիտասարդ գործարար Անդրանիկ Սաֆարի «ԱՎԱ շուզ» կոշիկի արտադրամասի ու «AVA» կոշիկի ապրանքանիշի հիմնադիր-տնօրենի մասին ...
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք ...
Հայ ամենաերիտասարդ կին գործարարը բացում է իր հաջողության գաղտնիքները
Եթե ինչ-որ տեղ ոսկերչություն է զարգանում, կնշանակի ոսկերչական գործիքների պահանջարկ կա, հետևաբար՝ գործիքագործության զարգացման անհրաժեշտություն:
Հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի երկար, բայց հետաքրքիր պատմությունը
Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, որոնք, իրար հետևից շարվելով, վերածվում են ճանապարհի: Նույնն էլ բիզնեսի ճանապարհն է, որի յուրաքանչյուր հաջողությանն ու ձեռքբերմանը տասնյակ անհաջողություններ ու ձախողումներ են նախորդում: Ու որպես կանոն՝ բիզնեսում մեծ պատմություններն էլ սկսվում են փոքր ու հետաքրքիր նախապատմություններից: Այդպիսի հետաքրքիր և ուշագրավ պատմություն ունի նաև հայկական կայացած ու հետաքրքիր բիզնեսներից մեկը՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերությունը:
90-ականներին, երբ Հայաստանից ահռելի քանակությամբ մետաղի ջարդոն էր արտահանվում, շատերն էին ասում, թե նման հիանալի հումքը արտահանել չի կարելի, որ պետք է երկրում ստեղծել նման հումք վերամշակող գործարաններ, փորձել տեղում նորմալ արտադրանք թողարկել և այլն: Ու այն, ինչ 90-ականներին անհավանական էր թվում, այսօր արդեն իրականություն է: Հայաստանում այսօր ամրաններ, հանքարդյունաբերական հումքի առաջնային վերամշակման` հանքաքարի աղացների համար պողպատե գնդեր արտադրող ընկերություն է գործում` «Ասկե գրուպը»: Ճիշտ է, ընկերությունը ...
Ժամանակակից զինվորականների սպառազինությունը, տեխնիկական հագեցվածութունը, առավել ևս ժամանակակից պատերազմներն անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային-օպտիկական միջոցների: Այս առումով, օրինակ, ջերմատեսիլ ու գիշերատեսիլ սարքերը բանակներում վաղուց արդեն նորություն չեն, այդ թվում նաև հայկական բանակներում: Բայց կարևոր է, որ մեր բանակների համար նման սարքերը ոչ թե ներկրվեն, այլ ստեղծվեն տեղում: Ու Հայաստանում, ինչպես համոզվեցինք բոլորովին վերջերս անցկացված «ArmHiTec» ռազմական նշանակության միջոցների ցուցահանդեսի ...
Այսինքն՝ բիզնեսում հաջողության հասնելու կարևոր պայմաններից մեկն էլ տարբերվելն է. մրցունակ, տարբերվող, առանձնացող գաղափար պետք է առաջարկել: Դրա համար էլ պետք է գործը սկսելուց առաջ նախ հասկանալ ու պատկերացնել, թե ինչ ես ուզում անել, ինչով պետք է տարբերվել: «Անկախի» հետ զրույցում այսպես է բնութագրում բիզնեսում հաջողությունների հասնելու «գաղտնիքներից» մեկը հայկական «Նիկոլայ» ապրանքանիշի ժամացույցներ արտադրող «Հայկ Բալայան» ընկերության մենեջեր Արմեն Բալայանը: Իհարկե, ըստ նրա, սա բացարձակ ճշմարտություն ...
Վերջին տարիներին էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականությունը, օրենսդրական մի շարք քայլեր դրական մթնոլորտ են ստեղծել Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար:
Հայկական «Երամար» ընկերությունը սկզբում ստեղծվել է, որպես եվրոպական մեծ բրենդերի համար աքսեսուարներ արտադրող և մինչ օրս էլ ֆրանսիական, իսպանական ու իտալական աշխարհահռչակ բրենդերի համար արտադրանք է թողարկում: Այդ բրենդերի անունները չեն նշվում, քանի որ դա առևտրային գաղտնիք է. մեծ բրենդերը չեն սիրում, երբ իրենց մասին խոսում են կամ մանրամասներ հրապարակում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: