Երկհարկանի սեփական տան առաջին հարկում հարմարեցված երկու «արտադրական» սենյակներից տնով մեկ տարածվում է բնական ու էկոլոգիապես մաքուր նյութերից ստացված յուղերի, հեղուկների, տարատեսակ պատրաստուկների անուշ բույրը: Տան շեմից ոտքը ներս դնողը միանգամից զգում է այն հոգածությունը, դրական էներգիան, մղումն ու աշխատասիրությունը, որոնք ուղղորդում են տանտիրուհուն՝ զբաղվելու իր «երախայրիքով»: Ընտանիքի անդամներն էլ, ի դեպ, առանձնակի ոգևորությամբ օգնում են նրան պատրաստելու օճառներ… Այո՛, հենց օճառներ, հենց տանը, ձեռքով, ...