Ինչպե՞ս վերաբնակեցնել Թալիշը: Սա լրջագույն խնդիր է, որ ծագեց ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով գյուղի դատարկումից հետո, երբ շուրջ 600 բնակիչ ստիպված եղավ լքել հայրենի գյուղը` ժամանակավորապես ապաստանելով Արցախում և Հայաստանում բնակվող հարազատների տներում: Հարցը, սակայն, հրատապ ու հիմնավոր լուծում է պահանջում, քանի որ թալիշցիներն ընդմիշտ բարեկամների տանը մնալ չեն կարող, մի օր կարտագաղթեն, և գյուղը պարզապես կոչնչանա: