Հայերեն   English   Русский  
Իրադրությունը շփման գծում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Օգտագործվող տարածքները, որոնք հիմա հայկական կողմի ձեռքում չեն, հյուսիսում եւ հարավում կազմում են 20 եւ 30 հեկտար: Այդ մասին մայիսի 25-ի մամուլի ասուլիսին հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, հետախույզների հատուկ նշանակության դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը՝ պարզաբանելով, որ խոսքը խրամատների գոտու մասին է,տեղեկացնում է news.am-ը:
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի մասին գրեթե բոլոր հիշատակումները հիմնականում վերաբերում են սահմանին, առաջնագծում կանգնած զինվորներին:
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայտնաբերելով թշնամու կրակային հենակետերը, որտեղից անցել էին հարձակման, փոխհամագործակցելով հրետանու հետ՝ տրամադրել ենք հակառակորդի տեղակայման վայրերի տվյալները, որոնք այնուհետև վերածվել են թշնամու գերեզմանոցի:
Ապրիլի 2-ից սկսած թշնամու կողմից պարբերաբար հրետանա-հրթիռակոծված Մարտակերտի շրջանի Մատաղիս բնակավայրերում ընթանում են վերականգնողական ակտիվ աշխատանքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Չիլիի պատգամավորների պալատը միաձայն բանաձև է ընդունել, համաձայն որի՝ դատապարտում է սույն թվականի ապրիլի 1-2-ը Ադրբեջանի զինված հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Բանաձևի տեքստում հիմնականում ասվում է.«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` օգտագործելով ծանր հրետանի և վերջին արտադրության հրթիռներ»:
Արցախյան հակամարտության վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով:
Ներկա դրությամբ հրադադարն Ադրբեջանին ձեռնտու է, 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:
Պետք է ուշադրություն դարձնել այն մթնոլորտին, որի պայմաններում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկումը: Զինադադար գոյություն չունի: Սպանվեց ևս մեկ զինվոր Նախիջևանի հետ սահմանին: Շարունակում են արկակոծումները: Նույնիսկ այս գիշեր զոհվել է մեկ զինվոր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: