Եթե պետական պաշտոնյան հեռու է ապրում, նա չի կարող մտածել սահմանի մասին. ինչո՞ւ պետք է բոլորը Ստեփանակերտում եւ Երեւանում ապրեն, թող մեր պետական պաշտոնյաներից գոնե մեկի բնակավայրը Թալիշում լիներ, տեսնեմ Թալիշն այդ վիճակում կլինե՞ր։Այս մասին «Արարատ» հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը։