«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼմասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ Co-incubation and incubator ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության կազմում այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն են, ինկուբացիոն ծրագրերի ղեկավարներն ու ստարտափերի հիմնադիրները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Կարագուլյանին: Ընտրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: