Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում կարճատև ընթացք ունեցավ Լևոն Արոնյանի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: Գրոսմայստերները, 30 քայլ կատարելուց հետո, միմյանց հաշտության ձեռ մեկնեցին: Վաստակելելով կեսական միավոր, նրանք միավորների իրենց պաշարը հասցրին 3-ականի: Դա շատ քիչ է այսպիսի ստուգատեսներում հաջողության հասնելու համար:
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի»մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոնուհի, չինացի Հոու Հիֆանի հետ: Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբայն մրցաշարի Դանիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը ընկերական խաղում Թուրքիայի թիմից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո մեկնաբանել է կատարվածը, նաև ներկայացրել է Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպումում սպասելիքները:
Սեպտեմբերի 7-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Երևանում ավարտված շախմատի Հայաստանի 75-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:
Մեր ֆուտբոլասերները ոգևորվել էին, որ Գևորգ Ղազարյանի թիմը՝ հունական «Օլիմպիակոսը», խաղալու է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Սակայն 2014-2015 մրցաշարի համար «Օլիմպիակոսի» ներկայացրած հայտացուցակում բացակայում է մեր ֆուտբոլիստի անունը:
Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցարի խմբային փուլի մասնակից ակումբները ներկայացրել են մասնակցելու հայտերը:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցակիցները կատարեցին 40-րդ քայլ:
Սեպտեմբերի 3-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կայացած Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ընտրանիի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը փորձել է պարզաբանել է մեր թիմի նոր խայտառակության պատճառները: Ահա թե իչպես է նա պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Քիչ առաջ ավարտվեց Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: 16-րդ րոպեին Վալերի Շաբալան առաջ մղեց տանտերերին՝1:0, իսկ 75-րդ րոպեին նա նաև երկրորդ գնդակը խփեց՝ 2:0: Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Դանիայի թիմի հետ Կոպենհագենում կայանալիք խաղով կմեկնարկի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլում:Չի կարող չմտահոգել, որ շվեյցարացի մարզիչ Բեռնարդ Շալադի գլխավորած մեր երկրի ընտրանին դժգույն խաղ է ցուցադրում:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների 2015 թ. առաջնության ընտրական փուլի և-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումում մեր երկրի ներկայացուցիչները խայտառակ պարտվեցին: 24-րդ րոպեին Հոլմբերտ Ֆրիդյոնսոնը բացեց խաղի հաշիվը: 57-րդ րոպեին նա կրկնապատկեց այն`11-մետրանոց հարվածով: 68-րդ րոպեին Էմիլ Ատլասոնը հաշիվը դարձրեց 3:0, իսկ 90-րդ րոպեին Օլաֆուր Կարլ Ֆինսենը ձևակերպեց վերջնական արդյունքը՝ 4:0:
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: - Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից: - Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ: - Արդյո՞ք Դուք պատրաստվում եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, ...
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ:
Սեպտեմբերի 3-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում ընկերականհանդիպում կանցկացնի Լատվիայի թիմի հետ։
ԱՄԷ-ում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը 37-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային։ Մեր մարզուհին մրցաշարում երրորդ հաղթանակը տարավ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: