Աշխարհի առաջին քրիստոնյա ազգը մոռացել է աստվածաշնչյան պատվիրանները: Վերջին շրջանի իրադարձությունները հերթական անգամ փաստում են, որ գուցե անգամ տեղյակ էլ չենք այդ պատվիրաններից, մոռեցալ ենք, որ կյանքը բումերանգ է, ինչ տաս, այն էլ կստանաս:
Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը «Ինքնագիր» գրական հանդեսի ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 168TV-ում և «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի հարցազրույցին, գրել է.
Ինչպես կրոնական հավատացյալը կխոցվեր, երբ աչքի առաջ իր եկեղեցին քանդեին, այնպես էլ դեմոկրատ մարդը ապրումներ կունենար, երբ աչքի առաջ դատարանի անկախությունը ավերեն։