Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Արցախյան հակամարտության բանակցային փուլերի թեւակոխումը զգալիորեն արագէ ընթանում: Շատ կարճ ժամանակներ են իրարից բաժանում Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը եւ հիմա էլ, ըստ երեւոյթին, շուտով Պետերբուրգն ու Փարիզը: Վերլուծաբանական գրականությունը անընդհատ խոսում է փոխզիումների տարբերակների, անժամկետ հանրաքվեներ կազմակերպելու, ուժերի հեռացման, տարածքների կարգավիճակի, խաղաղապահ ուժերի տեղակայման եւ լուծման հնարավոր տարբերակների մասին:
Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին:
Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության առիթով կատարած հայտարարությունները, ընդհանուր առմամբ, թե՜ հայկական եւ թե՜ միջազգային պետական, հասարակական եւ լրատվական լուսարձակները կենտրոնացրեցին Ցեղասպանության բնորոշման վրա:
Կարծես թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխացավանքները քիչ էին, հիմա էլ նա կանգնած է մի նոր մեղադրանքի առջև՝ հնարավոր է, որ նա կեղծել է իր բարձրագույն կրթության դիպլոմը: Եթե սա ճիշտ լինի, ապա նա ստիպված կլինի հրաժարական տալ իր նախագահական պաշտոնից և հնարավոր է բանտարկվի կամ աքսորվի:
Պետերբուրգյան հանդիպումը, քաղաքական տրամաբանության հետեւողականությունը պահելու համար, պետք է Վիեննայի շարունակությունը համարվեր: Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ համարվում է: Պուտին-Սարգսյան-Ալիեւ համատեղհայտարարությունում փաստորեն ասվում է, որ նախագահները վերահաստատել են մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական վեհաժողովի պայմանավորվածությունները ուղղված տագնապի գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ կարգավորմանառաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:
Հաստատված է արդեն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ըստ հրապարակված լրատվությունների, հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահի առանձնազրույցը` երկու նախագահների հետ:
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությանճանաչմանորոշումը:
Չնայած «սուլթան» Էրդողանի վիրավորանքներին և սպառնալիքներին՝ Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ համարձակորեն առաջ գնաց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից:
Անկարան իրավացի պատճառներ ունի անհանգստանալու Գերմանիայի խորհրդարանի նիստում արծարծվելիք Հայոց ցեղասպանության վերաբերող բանաձեւի առնչությամբ:
Արցախյան հակամարտության վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով:
Վերջին օրերին համացանցում շրջանառվում են Թուրքիայի խորհրդարանում հայ և քուրդ պատգամավորների խիստ քննադատական ելույթները: Անցյալ շաբաթ ես ներկայացրել էի հայ պատգամավոր Կարո Փայլանի համարձակ ելույթը Հայոց ցեղասպանության մասին: Իսկ այս շաբաթ ցանկանում եմ ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեկ այլ խիզախ ելույթ, որով հանդես է եկել քուրդ կին պատգամավոր Գյուլթան Քըշանաքը: Թեև տեսանյութը վերջերս է հայտնվել համացանցում, սակայն նրա ելույթը տեղի է ունեցել 2012 թ. հունվարին՝ Թուրքիայի կողմից բռնազավթված ...
Թուրքիայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջև պատերազմը վերսկսել է, և թվում է՝ այն ավելի վայրագ է, քան երբևէ: Վերջին վեց ամիսների ընթացքում մոտ 500 քաղաքացիական անձ է զոհվել թուրքական անվտանգության ուժերի և քրդական ապստամբ խմբի ընդհարման արդյունքում: Փետրվարին և մարտին PKK մահապարտները հարվածեցին Թուրքիայի մայրաքաղաքին, ինչի հետևանքով զոհվեց ընդհանուր առմամբ 67 մարդ: Թուրքական իշխանությունն իր հերթին պաշարեց PKK- ի հենակետ քաղաքները հարավ-արևելքում՝ ավերելով բնակելի շենքերը ...
Թուրքիայի խորհրդարանում քացի տալն ու բռունցքներով հարվածելը դառնում են սովորական երևույթ: Ամեն անգամ, երբ հայ կամ քուրդ պատգամավորները քննադատում են կառավարությանը, նրանք դաժան հարձակման են ենթարկվում Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) խուլիգան պատգամավորների կողմից:
Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: