Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Ադրբեջանի պետական պաշտոնատարների դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի որդեգրած կոչ-բանաձեւի բովանդակությունն առաջին հայացքից առավելաբար կենտրոնանում է մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների վրա: Բանաձեւի կետերի տարբաղադրումը տալիս է հետեվյալ պատկերը, որն իր խորքում կազմում է որդեգրված բանաձեւի հիմնավորումները:
Արփինե Հովհաննիսյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում և դրա արձագանքը ցույց տվեցին, որ մեր հասարակությունը դեռևս սեռային նախապաշարմունքների գերին է և պատրաստ չէ կնոջը տեսնել պետական բարձր պաշտոններում: Հասարակության երևակայության գագաթնակետը կնոջ համար, լավագույն դեպքում, մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենի պաշտոնն է:
Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով ԻԼԻՊ-ին ...
Կանխատրամադրված մարդը իրողության միայն մեկ՝ իր համար ցանկալի կողմն է տեսնում: Երևի այս իրողությունն է գործում նաև հայաստանցիների պարագայում, որոնք ամեն գնով ցանկանում են հաստատվել Ռուսաստանում: Այլապես անհնար է հասկանալ նմանատիպ իրավիճակի քննադատությունը Հայաստանում և գովքը Ռուսաստանում: Այդ տրամաբանությամբ այստեղ աղքատությունն անտանելի է, իսկ այնտեղի աղքատն աղքատ չէ, այստեղ ապրել չի լինում, իսկ այնտեղ, ինչ էլ լինի, կյանք կա, կաշառքը և պաշտոնյաների անօրինականություններն անտանելի են Հայաստանում, իսկ ...
Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիներիանհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:Դասակարգումը հիմնված է 76 տարբեր ցուցանիշների վրա՝ խմբավորված 12 անվանակարգերում.
Առ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիքայցի հետաձգման պատճառները։
Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:Համացանցը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ իր անսահման ռեսուրսներով, կարող է օրհնություն կամ անեծք լինել, երբ որևէ մեկը փորձում է պարզել այս կամ այն հոդվածի իսկությունը:
Երբ V դարասկզբին Հայաստանում եկեղեցաշինությունը մեծ թափ առավ, դա ոչ միայն ցանկալի էր, այլև ժամանակի կարևոր պահանջներից մեկը, քանի որ պայմանավորված էր գրերի գյուտից հետո գիտա-ուսումնական լայնածավալ գործունեության մեկնարկով: Չէ՞ որ եկեղեցին այն ժամանակ ոչ միայն հոգևոր ոլորտի պատասխանատուն էր, այլև կրթական, լուսավորչական:Այն ժամանակ էլ եկեղեցիները հիմնականում կառուցվում էին անհատական նվիրատվությունների շնորհիվ, ընդ որում ոչ միայն եկեղեցու շնորհիվ իրենց անունը սերունդներին թողնելու անձնական նկատառումով, ...
Թուրքիայի տարածքում կատարված Սուրուչի գործողությունը միջադեպերից եւ ռմբահարումներից առանձնանում է եւ նոր իրավիճակի նախաբանի հանգամանք է ստանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին լիովին կորցրել է իր հեղինակությունը բազմաթիվ արտառոց պնդումներ անելու պատճառով:Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինամերիկյան մահմեդականների Էրդողանը ասաց, որ մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ:«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին.... ...
Հունիսի 19-ից ի վեր ծավալված իրադարձությունները շատերի մոտ հիացմունք, ոմանց մոտ հիասթափություն առաջացրին, ոմանց մոտ էլ` երկուսը միաժամանակ: Սակայն նախորդ երկու շաբաթվա իրադարձությունները մի անհերքելի բան ապացուցեցին. երկիրը երկիր է դառնալու միայն և միայն անկախության սերնդի միջոցով և ջանքերով: Ընդ որում, սա այն բացառիկ դեպքն է, երբ միջին ու ավագ սերնդի խորհուրդներին ոչ միայն չպետք է լսել, այլև նրանց հնարավորինս մեկուսացնել է պետք երկիրը երկիր սարքելու գործընթացներից:
Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:Ի զարմանս բոլորի, փոքր հավաքը սնկի պես աճեց մի քանի հազար, հիմնականում երիտասարդների հավաքի, որոնք երթով շարժվեցին ու գրավեցին մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Նախագահի նստավայրը, Ազգային ...
Քրդերի կողմից Թել Աբյադի գրավումը ուղենշային ազդեցություն է ունեցել իրադարձությունները վերլուծողների համար: Ռազմական ուղով այնպես է ստացվել է, որ Սիրիայի տարածքի քրդերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան ուժերն ու սիրիական կառավարական բանակները, ըստ էության, պատերազմել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Բայց այս պատկերը համընդհանուր բնույթ չի կրում: Այն իրաքյան տարբերակի մոտավոր պատճենահանումն է, հատկապես նկատի ունենալով քրդական տարածքները ԻՊ-ի թափանցումներից զերծ պահելու միտումով իրականացված գործ ...
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին մեղադրանք առաջադրվեց դաշնային դատախազների կողմից.
Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագույն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որեւէ փորձ կատարելու համար։Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նաւթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի պատասխանատուն էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: