ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի ...