Լավ ֆիլմ ստանալու համար պետք է մանիպուլացնել լույսն ու մութը, ժամանակը, ռիթմը, տարածությունը, կոմպոզիցիան, «Թումոր» ստեղծարար կենտրոնում վարպետության դասի ժամանակ հայտարարեց գերմանացի հայտնի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը:
Հայկական կինոյի տարածում ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել 20 ավելի երկրներում:
«Ֆրանսիայում ընկալվում եմ որպես հայ ազգանվանս պատճառով: Քանի որ հայերեն չգիտեմ, Հայաստանում ընդունվում եմ որպես ֆրանսիացի: Թուրքիայում` Արևմտյան Հայաստանում, բացում են անձնագիրս, տեսնում «յան» վերջավորությունը ու կրկին համարում ինձ հայ»: