System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում և աջակցություն հայտնել Մոսկվայում իրենց հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին: Գրում է Gazeta.ru-ն:
Հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը պնդում է, որ նախկին ամուսինը՝ Թոմ Քրուզը իր դստեր՝ Սուրիի հայրը չէ: Այդ մասին Stars կայքին հայտնել է դերասանուհու ընկերուհին: Գրում է Dni24.com-ը:
Աթենքում կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանին, Արցախին և Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին եռանդուն զորակցած, հասարակական, քաղաքական գործիչ,
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ինստագրամի իրենց էջում հունիսի 16-ին նշվող Հոր օրվա կապակցությամբ հրապարակել են իրենց որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն Վինձորի լուսանկարը: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 83-ամյա Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Լեգենդար ֆրանսիացի դերասանը տեղափոխվել է Փարիզի արվարձաններից մեկում գտնվող հիվանդանոց: Որոշ աղբյուրների համաձայն՝ դերասանը հոսպիտալացվել է կաթվածի կասկածով, իսկ մյուսները հայտնում են շարունակվող միգրենի մասին: Գրում է Spletnik.ru-ն:
Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 42-ամյա Քրիս Մարտինն ընկերներին պատմել է, որ նորից ազատ է: Ինչպես հայտնել է Sun պարբերականի լրագրողը, նա 29-ամյա Դակոտա Ջոնսոնի հետ բաժանվել է: Աստղային զույգը մոտ երկու տարի է հանդիպել: Գրում է Spletnik.ru-ն:
38-ամյա Քիմ Քարդաշյանն արդեն վաղուց մտահոգված է բանտային բարեփոխմումների հարցով: Հայտնի հեռուստաաստղն այնքան մտահոգված է այդ խնդրով, որ անցյալ տարի նույնիսկ Սպիտակ տանը հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այնուհետև բանտարկյալների ճակատագրի մասին զրուցեց նրա դստեր և փեսայի՝ Իվանկայի և Ջարեդ Քուշների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Հանկարծամահ է եղել Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը: Այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: