Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի շրջանակներում այսօր ժամը 21:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ իր մարզաշապիկը նվիրելով:
Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրին ընդառաջ, Արարատ-Արմենիա ակումբի մամուլի ծառայությունը զրույցել է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` նախորդ տուրի հանդիպումների մասին:
Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում հերթական սկանդալային միջադեպն է գրանցվել։ Ցածր լիգայում հանդես եկող «Amedspor» և «Sakaryaspor» ակումբների միջև ընթացող հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներից մեկը կտրող-ծակող գործիքով է դուրս եկել խաղադաշտ։
Այսօր` մարտի 2–ին, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան համայնքներ և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին:
Կառավարության նիստում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու որոշում ընդունվեց: