Հայերեն   English   Русский  
Միլիոնների սիրած խաղը
Հունիսի 15-ին կայացավ Հայաստանի 2018-2019 թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենթուսի» մամուլի ծառայության հաղորդմամբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Լոնդոնի «Չելսիից» հեռացած Մաուրիցիո Սարին:
«Գանձասար-Կապանի» 38-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ևս մեկ մրցաշրջան խաղալու մասին:
Բելգիացի Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալի» տեղափոխությունից հետո դարձել է թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսից հետո։
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայության հաղորդմամբ ակումբը կգլխավորի պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան, որը 2016 թվականից մարզում էր ուկրաինական «Շախտյորը»:
ՀՖՖ-ի հաղորդմամբ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը:
Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմրցի Հունաստանի հետ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ազգային ընտրանին արդեն Divani Caravel Hotel հյուրանոցում է։
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղարկության հաղթողը Պորտուգալիայի հավաքականն է:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ թիմից:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, 2018թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով նամականիշ կթողարկվի:
Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է Աբխազիայի հաղթանակով:
Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշրջանի լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Անգլիական «Լիվերպուլը» 14 տարվա դադարից հետո նվաճեց եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը։
35 տարեկան հասակում ավտովթարից մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: