Հայերեն   English   Русский  
Միլիոնների սիրած խաղը
Հուլիսի 14-ին Հայաստանում մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում մեր ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 2018-2019 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիան» է:
Լոնդոնի «Չելսին» Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի եզրափակչում 4-1 հաշվով հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր ժամը 17:00-ին կկայանան 36-րդ տուրի հանդիպումները`«Բանանց» - «Արարատ-Արմենիա», «Լոռի» -«Ալաշկերտ», «Արցախ»-«Շիրակ», «Արարատ»-«Գանձասար-Կապան»:
Լոնդոնի «Չելսին» երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։
«Արսենալի» ֆուտբոլիստները ի պատիվ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքվի oլիմպիական մարզադաշտում «Քոչարի» են պարել:
Իտալական «Միլանը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ» խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ:
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը արքայական ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Կիսապաշտպանը «Ռեալի»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 խաղի, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից:
Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը ներկա գտնվելու: Ուտկինը թվիթերում գրել է. «Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից: Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ հանդիպման տոմսը կպահեմ, որպես հիշատակ»:Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` դիմելով ՀՖՖ-ին և պահանջելով ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման ուղղությամբ:
Մայիսի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց հերթական եռօրյա մարզահավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Լացիոն»:Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեցին «Ատալանտան» և «Լացիոն»:
«Ռոմա» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ավագ Դանիելե դե Ռոսին կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Դե Ռոսին վերջին հանդիպումը կանցկացնի «Պարմայի» հետ մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: