Հայերեն   English   Русский  
Միլիոնների սիրած խաղը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք եվրոպական B խմբում հանդես եկած թիմերի պայքարում գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ ավելի ուժեղ կազմով հավաքական նախկինում չենք ունեցել: Անգամ հանրաճանաչ, խստապահանջ մասնագետները քանիցս նշել են, որ Հայաստանի ընտրանին մարտունակ է և իր կազմում ունի առնվազն 4 շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց օգնությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել, նաև հաղթել ուժեղ մրցակիցների: Ի դեպ, մեր թիմը ...
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:
Մայիսի 15-ին Հոլանդիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը: 4-րդ անգամ այս ստուգատեսի վճռական խաղը կանցկացվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: