Հայերեն   English   Русский  
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐ
2000 թ. 11-ամյա Քրիսն ընտանիքով առաջին անգամ Լոնդոնից եկել էր Հայաստան։
Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում նոր սննդի կետ է բացվել։ «Էլ բուրիտո». այսպես է կոչվում մեքսիկական արագ սննդի կետը, որը հատկապես դրսից եկածների համար սպասված նորություն է։
Հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարել է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:
2003 թ. ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք: Երկրում սկսվեց երկարատև, դաժան պատերազմ, որին զոհ գնացին հարյուրհազարավոր մարդիկ: Իրաքահայ համայնքը կազմալուծվեց, երկրից հեռացան հազարավոր հայեր, որոնց մի մասը ներգաղթեց Հայաստան: Դրանցից մեկն էլ Վիգեն Կտիկյանի ընտանիքն էր:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:
Ողջ հայության ուշադրությունն այս օրերին սևեռված է հայաստանյան իրադարձություններին: Հայաստանում ապրող հայրենադարձները նույնպես ոգևորությամբ, որոշ մասն էլ՝ տագնապով սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը:
«Լրագրությունը, ավելի ճիշտ՝ հրապարակախոսությունը, միշտ եղել է իմ հոբբիներից մեկը»,- ասում է Րաֆֆի Դուդակլյանը, որ ծնվել է Լիբանանում, ապրել ԱՄՆ-ում ու Կանադայում, իսկ 2004-ին տեղափոխվել է Հայաստան:
Ռեստորան Փարիզի ամենահայտնի թաղամասերից մեկում, հանրահայտ հաճախորդներ, մասնագիտական վերելք, բարեկեցիկ կյանք: Էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար… Պետք է սեր ու հայրենիք: Ահա թե ինչն է Լիբանանում ծնված, 9 տարեկանից Փարիզում ապրած երիտասարդ Վարդան Սեպտջյանին 2015 թվականին բերում Հայաստան: Վիրտուալ տարածքում ընտրած սիրելիին իրականում տեսնելու, նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար Վարդանը 7-օրյա այցով գալիս է Հայաստան, բայց այստեղ է մինչ օրս:
Գերմաներեն՝ կյանքի ճակատագրական որոշումներից մեկը1980-ականներին Վիկտորյա Հովհաննիսյանը դիմում է Խորհրդային Հայաստանի իշխանություններին, որպեսզի թույլ տան իրեն մեկնել Գերմանիա՝ հանդիպելու հորը՝ հայտնի դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանին (Վահան Հովհաննիսյանի հայրը), որը քաղաքական հայացքների պատճառով 70-ականներին Հայաստանից արտաքսվել էր և հանգրվանել Գերմանիայում: Ընտանիքն այդ ժամանակվանից ի վեր հնարավորություն չուներ նրան տեսնելու: Չնայած մի քանի անգամ դիմել ու մերժվել էին, այնուամենայնիվ այս անգամ էլ ...
Սիրիական պատերազմի հետևանքով մինչ օրս Հայաստան է տեղափոխվել մոտ 22 հազար սիրիահայ: Շատերը Սիրիայում հաջողակ ձեռնարկատերեր ու գործարարներ էին,
Կարինա Բաղդասարյանը ճակատագրի բերումով ապրել է տարբեր երկրներում: Ծնվել է Գերմանիայում 1979 թ., մի քանի տարի անց տեղափոխվել է Հայաստան, ապա Սիրիա, որից հետո ուսման նպատակով մեկնել է Եգիպտոս, Իտալիա, վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում, իսկ բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարի 25-ին, մեկընդմիշտ վերադարձել է հայրենիք:
Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցներն այլևս ստիպված չեն լինի համապատասխան մանկավարժների բացակայության պատճառով հետ մնալ որակյալ կրթությունից։
2014 թ. Հայաստանում պաշտոնապես գրանցվում է հայկական առաջին օծանելիքի բրենդը՝ «Արման Մանուկյան պարֆյումսը»: Առաջին հայկական օծանելիք ստեղծողն ու առաջին հայաստանցի պարֆյումեր լինելը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն: Դա է պատճառը, որ Արմանն ամենայն բծախնդրությամբ է վերաբերվում իր ամեն մի բույրին:
«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: