Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է երկրի պատմության մեջ մտնել: Գրում է Russian.rt.com-ը:
Կիրո Մանոյանը համաձայն չէ այն գնահատականին, որ հայ համայնքն ակտիվ չէր թեկնածուների հետ աշխատելիս ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ:
Հայերը Բուլղարիայի տարածքում բնակվել են բուլղարներից շատ դարեր առաջ: Բուլղարները (հոները) ծագումով թուրքական ցեղախմբեր են, որոնք Բալկաններում հաստատվեցին IV-V դարերում. ժողովուրդների մեծ գաղթի տարիներին խառնվեցին տեղի սլավոնական ցեղերի հետ, և ձևավորվեց բուլղար ժողովուրդը: Բուլղարական առաջին պետությունը 618 թ. հիմնել է Խան Ասպարուխը:
Արծրունիների ոստանը Վասպուրականն է: Սակայն այս տոհմն իր ունեցած դերակատարությամբ համահայկական նշանակություն ունի:
Հայ-գերմանական հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Գիտական գրականության մեջ հաճախ է շրջանառվում բավարացիների և գերմանների հայկական ծագման մասին վարկածը:
Լազարյանների տոհմը մեծ դեր է ունեցել ոչ միայն ռուսական արքունիքում, այլև հայ մշակույթի և գիտության զարգացման գործում: Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճեմարանը տասնյակ տարիներ հայ մշակույթի և գիտության գործիչների համար իսկական դարբնոց է եղել…
Հայոց պատմությունը շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 տարի անց հայրենիքի սահմաններից անդին` Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար…
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, 1375 թ. «Հայոց թագավոր» տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ Ա թագավորին: Նրա ժառանգներն այդ տիտղոսը կրեցին մինչև 1489 թ.` Գորնարիոն թագուհու մահը: Հակոբ Երկրորդի նախորդը` Շառլոտա թագուհին, Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդուն` Կառլոս Պատերազմիկին, որը Սավոյայի դուքսն էր: Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946 թ., ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը:
«Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:Թովմաս Նազարբեկով
1987 թվականն էր, մեր երկրում գորբաչովյան պերեստրոյկան իր տարերքի մեջ էր: Սկսեցին թույլատրել Հայաստանի զբոսաշրջիկների որոշ խմբերի այցը կապիտալիստական երկրներ:
Դեղին գույնի ժպտացող դեմքը ստեղծել է Հարվի Բալին ` 1963 թվականին։Այս տերմինը լայնորեն կիրառվում է նշելու համար այլ դեմքիկներ՝ հնարավոր է ոչ դեղին գույնի և ոչ ժպտացող։ Ինտերնետում, և մասնավորապես սոցիալական կայքերում այս պատկերները հաճախ օգտագործվում են էմոցիաներ արտահայտելու նպատակով, հետևաբար նրանց կարելի է անվանել հուզապատկերներ։ Որոշ հուզապատկերներ, օրինակ՝ «:-)» և «;-)», որոնք ներկայացնում են ժպտացող դեմքեր, հաճախ անվանվում են ժպիտիկներ։ Ժպտացող, երկու կետերով արտահայտված աչքերի և կիսակամարաձև ...
Արցախը հայոց արևելյան միջնաբերդն է: Իսկ Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ անուրանալի է Հասան-Ջալալյանների տոհմի նշանակալի դերը:
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 11-ին կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին ներկա են եղել ֆիլմի դերասաններ Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը: Վերջինս իր կոստյումի վրա կրել է անմոռուկ:Նշենք, որ ֆիլմի թրեյլերը օրեր առաջ հայտնվել էր համացանցում:
Հայաստանում շատերը թյուր պատկերացում ունեն Թուրքիայի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի մասին: Հաճախ եմ լսել կարծիքներ, թե իբր Արևմտյան Հայաստանի հողերը գրեթե բնակեցված չեն, Թուրքիան հետամնաց, ագրարային երկիր է: Շտապեմ հիասթափեցնել:
Եվրոպական որևէ այլ երկիր թերևս այնքան հյուրընկալ չի եղել հայության նկատմամբ, որքան Ֆրանսիան: Իսկ հայերը Ֆրանսիայի տարածքում հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրների հավաստմամբ՝ 591 թ. հայազգի ոմն Սիմեոն եպիսկոպոս հյուրընկալվել է Տուր քաղաքի եկեղեցում: Այս փաստը վկայում է, որ այնտեղ բազմամարդ հայկական գաղութ է եղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: