Ստամբուլը՝ պատմական Կոստանդնուպոլիսը, աշխարհի ամենաբազմազգ, միաժամանակ բազմամշակույթ քաղաքներից է: Կոստանդնուպոլիսը շուրջ հազար տարի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը, սակայն այնտեղ միայն բյուզանդացիներ չեն բնակվել, այլև հայեր, հույներ, արաբներ, որոնք խոր հետք են թողել քաղաքի ճարտարապետության վրա: