Կարսի անկումը հայոց պատմության ամենախայտառակ էջերից է: Ցավալի է, որ ունենալով հսկայական ռազմամթերք ու բանակ` ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, առանց մի գնդակ անգամ արձակելու, թշնամուն անցավ անառիկ բերդաքաղաքը: Կարսի Առաքելոց եկեղեցու վերջին քահանան` Խորեն Ստամբոլցյանը (1858-1928), այդ ամենի ականատեսն էր և վերջիններից մեկը, որ լքեց Կարսը: Նրա թոռնուհին՝ նկարչուհի Հեղինե Աբրահամյանը (1912-2012), որպես սուրբ մասունք պահպանել էր պապի ձեռագիր հիշատակարանը 1920-21 թթ. Կարսի անկման մասին: