Արծրունյաց նախարարական տունը վաղ միջնադարում Արշակունիների, Սյունիների, Մամիկոնյանների, Բագրատուների հետ առաջատարներից էր Հայաստանում, Վասպուրականի տերերը հայոց գահի հենասյուներից էին: Վասպուրական աշխարհը, որ Հայաստանի հարավում էր, կարևոր ռազմավարական դիրք ուներ:Վանա և Կապուտան լճերի ավազանն ընդգրկող ընդարձակ այս երկրամասը երկրորդն էր Այրարատից հետո, և Արծրունիներն իրենց նյութական կարողությամբ կարող էին մրցակցել անգամ Արշակունի արքաների հետ: Իսկ զինուժով նրանց հետ չափվել կարող էին միայն Սյունաց և ...